ՔՏՀԱՏՄ-ը հայտնել է, որ 2021 թ․ 1-ին կիսամյակում իրականացվել է 9 ստուգում։
«Դրանց արդյունքով բացահայտվել է 33 խախտում։ Ամենից հաճախ կրկնվող խախտումներն են․
– Փոխադրումներ իրականացնողի այլ տեսակի վառելիքով շահագործվող տրանսպորտային միջոցները շահագործվում են առանց գազի բալոնների ճնշափորձարկման վկայագրի հիման վրա- հայտնաբերվել է 5 տնտեսավարող սուբյեկտի մոտ։
– երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի պահպանման պահանջի խախտումներ –3 տնտեսավարող սուբյեկտի մոտ,
-փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումը չի իրականացվում համապատասխան պարբերականությամբ և սահմանված ժամկետներում տեխնիկական զննության անցկացման պայմաններում–3 տնտեսավարող սուբյեկտի մոտ։
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոնի, Նոր Նորքի և Ավանի հանրային տրանսպորտը
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Շենգավիթի հանրային տրանսպորտը
Ստուգումների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 9 կարգադրագիր։
Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում իրականացվել է 6 վերստուգում, որոնց արդյունքում 4 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Վերստուգումների արդյունքում վերացվել է 15 խախտում։
2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերի և մայրաքաղաք Երևանի տարածքներում գործող «Հայավտոկայարան» ՓԲԸ ավտոկայարաններում, ավտո-կայաններում, երթակարգավարական կետերում, ինչպես նաև այդ տարածքներից դուրս կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների սկզբնակետ/ վերջնակետերում պարբերաբար իրականացվել է միջպետական, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի, միջպետական ավտոբուսային փոխադրումների ուղետոմսերի վաճառքի, տրասպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ 2081 վերահսկողական միջոցառում։ Գրաֆիկական պատկերը՝ ստորև։
Իրականացված 2081 միջացառումների բաշխվածությունը ըստ մարզերի այսպիսին է։
Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 1532 վերահսկողական միջոցառում:
Վերահսկողական միջոցառումների ընդհանուր քանակի 15,3%-ը կազմում է թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ կատարված վերահսկողական բնույթի աշխատանքը։
Երևանում իրականացվել է 76 (23,9%) միջոցառում, Արմավիրի մարզում՝ 69 (21,7%), Գեղարքունիքում՝ 59 (18,7%), Վայոց Ձորում՝ 46 (14,6%), Կոտայքում՝ 23 (7,3%), Արագածոտնում՝ 19 (5,9%), Շիրակում՝ 17 (5,4%), Տավուշում՝ 5 (1,5%), Լոռիում՝ 3 (1%)։
Տրանսպորտի ոլորտի խախտումները հիմնականում վերաբերում են․
– կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերը չպահպանելուն,
-առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը
-ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելուն։
2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Տեսչական մարմնի տարածքային բաժինների (բացառությամբ Երևանի) տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացվել են մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության նկատմամբ վերահսկողական միջոցառում։
Հաշվետու ժամանակաշրջանում տարածքային բաժինների մասնագետների կողմից գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 172 գովազդային վահանակներ: Ապօրինի գովազդային վահանակների թվային պատկերն ըստ մարզերի հետևյալն է․ Արագածոտն՝ 35, Արարատ՝ 15, Արմավիր՝ 13, Գեղարքունիք՝ 20, Լոռի՝ 8, Կոտայք՝ 22, Սյունիք՝ 1, Տավուշ՝ 38, Վայոց ձոր՝ 20։ Շիրակի մարզում ապօրինի գովազդային վահանակ չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։