Սեպտեմբերի 1-ին ՔՏՀԱ-ն հաղորդել է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
«Տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր ավտոմոբիլային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց, կազմվել է 8 վարչական արձանագրություն։
- ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները հանգստյան օրերին շարունակել են Երևանի հանրային տրանսպորտի մշտադիտարկումը
- ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները համատեղ իրազեկման աշխատանքներ են իրականացրել
Վերահսկողական աշխատանքից զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուղևորներին ու վարորդներին հատկապես ուղևորահոսքի աճի պայմաններում հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։
Covid-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի վերահսկողությունը կլինի շարունակական»,- ասվում է հաղորդագրության մեջ։