fbpx
Սպորտ

Ռաբիոյի մայրն այլևս նրա գործակալը չի լինի

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն որոշել է փոխել իր գործակալին, հայտնում է Sport.es-ը:

Հիշեցնենք` 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի շահերը ներկայացնում էր իր մայրը` Վերոնիկա Ռաբիոն:

Աղբյուրի փոխանցմամբ, հենց Ռաբիոյի գործակալի գործողությունների պատճառով կիսապաշտպանը չկարողացավ ձմռանը տեղափոխվել «Բարսելոնա»:

Կատալոնական թիմը 40 մլն եվրո էր առաջարկում Ռաբիոյի տրանսֆերի համար, սակայն բանակցությունները ձախողվեցին: Այս պահին ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ համաձայնություն ունի առաջիկա ամռանը տեղափոխվելու վերաբերյալ, սակայն որևէ փաստաթուղթ առաջվա պես ստորագրված չէ:
Ռաբիոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին և նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը: Փարիզյան ակումբն այս պատճառով նրան տեղափոխվել է երկրորդ թիմ:

Ընթացիկ մրցաշրջանում Ռաբիոն Ֆրանսիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ