fbpx
Խորհրդարան

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՌԱԿ ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։

«Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, կարևորել կառույցի անցած ճանապարհն ու դերը պետականաշինության և հայապահպանության գործում: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՌԱԿ-ի գործունեությանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Կուսակցության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հայանպաստ նախաձեռնությունների իրագործման ճանապարհին պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին: Նրանք առանձնակի կարևորել են այն հանգամանքը, որ կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն անցկացվել է ԱԺ բակում և շնորհակալություն են հայտնել խորհրդարանի ղեկավարությանն այս հարցում իրենց աջակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ