fbpx
Սպորտ

Ռամոսը Լա Լիգայում հաղթանակների քանակով հետ է միայն Մեսսիից

Սերխիո Ռամոսը, ով ձախ ծնկի վնասվածքի և վիրահատության հետևանքով մոտ երկու ամիս բաց էր թողել մեծ թվով խաղեր, Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում խաղադաշտ վերադարձավ և Լա Լիգայում տարած հաղթանակների քանակով հավասարվեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին՝ 334 հաղթանակ։

Արքայական ակումբը 2։1 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ, իսկ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ։

Նշենք, որ Ռամոսն ու Կասիլյասը զիջում են միայն այս հաշվարկի առաջատար Լիոնել Մեսիին, ով «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնությունում տարել է 377 հաղթանակ։

Ահս մասին տեղեկենում ենք Opta-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ