Վրաստանի տարածքով ռազմական բեռներ չեն գնում Հայաստան և Ադրբեջան. Հերքում

Հրապարակող՝

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է կրակի դադարեցման համաձայնությունը

Ամենադիտվածներ

Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարել է, որ Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տարանցումը Հայաստան և Ադրբեջան արգելված է, օդային տարածքը բաց է միայն հումանիտար և առևտրային նպատակներով թռիչք իրականացնող ինքնաթիռների համար:

«Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Ըստ փաստաթղթերի, որն ունի Վրաստանը, թռիչքները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին»,- հայտարարել է նա։

Նա հավելել է, որ Վրաստանը նախկինի պես կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ կապված օդային միջանցքով հումանիտար բեռների բացթողման հետ, բայց, եթե որևէ փոխադրող չարաշահի դա, Վրաստանի արձագանքը կլինի համապատասխան և խախտողը կպատասխանի միջազգային իրավունքին համապատասխան:

Այս մասին տեղեկանում ենք  newsgeorgia.ge կայքըից։

Ամենաթարմ