fbpx
Խորհրդարան

ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իմ սեղանին է․ Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե կարիք կա՞ ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու, նշեց՝ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իր սեղանին է:

«Մենք պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Քանի այդ որոշումը չենք կայացրել, ուրեմն գտնում ենք, որ դրա կարիքը չկա. ոչ թե նրա համար որ ագրեսիա չկա, այլ որովհետև սա լուրջ որոշում է և ունի մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն»,- ասաց վարչապետը՝ չբացառելով, որ ամեն պահի այդ որոշումը կարող է կայացվել՝ կախված իրավիճակից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ