Անցած մեկ օրում Ռուսաստանում ի հայտ է բերվել COVID-19-ի 12 846 նոր դեպք, ինչը հանդիսանում է նոր հակառեկորդ։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ ՌԴ-ում նոր դեպքերի թիվը գերազանցում է մայիսի ցուցանիշները։
Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (4105) և Սանկտ Պետերբուրգին (501)։
Մինչ օրս երկրում գրանցված դեպքերի թիվը հասել է 1 285 084-ի։
Մեկ օրում գրանցվել է մահվան 197 դեպք, ապաքինվել է 6781 պացիենտ։