fbpx
Աշխարհ

ՌԴ Կալուգայի մարզում անօդաչու է ընկել

ՌԴ Կալուգայի մարզի Ժուկովի շրջանում անօդաչու է ընկել, տեղեկացրել է մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան, փոխանցել է «Ինտերֆաքսը»։

«Ժուկովի շրջանի Ստրելկովկա գյուղի մոտ անօդաչու է ընկել։ Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան»,- կիրակի գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։ Նա նաեւ նշել է, որ երկու տնակների ապակիները կոտրվել են։ Նահանգապետն ավելացրել է, որ տեղում աշխատում են հատուկ ծառայությունները։

Ստրելկովկա գյուղում է ծնվել Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը։ Այստեղ է գտնվում նրա տուն-թանգարանը։ Գյուղը Մոսկվայի մարզից շատ հեռու չէ։

Մեդինի շրջանում եւս, անտառում, հայտնաբերվել է ընկած մեկ օբյեկտի՝ ենթադրվում է՝ անօդաչու թռչող սարքի տեղը, տուժածներ եւ ավերածություններ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ