fbpx
Աշխարհ

Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք

ՌԴ-ում Վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ նախօրեին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 4921 նոր հիվանդ:

«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք՝ 83 շրջանում: Հիվանդների 25,2 տոկոսը հիվանդության կլինիկական դրսևորում չի ունեցել: Արձանագրվել է մահվան 121 դեպք: Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում ամբողջությամբ առողջացել է 6147 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մոսկվայում հաստատվել է 687 դեպք,  Սանկտ Պետերբուրգում՝ 183:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ