Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է երկրում կորոնավիրուսային պանդեմիայի տարածման ընթացքի մասին:
Նա հայտնել է, որ վիրուսը աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից, բայց դրա հետ կապված վտանգներն ու մտահոգությունները դեռ պահպանվում են:
«Այսօր մենք հեռակա ենք շփվում: Ցավոք, համաճարակի հետ կապված վտանգները դեռևս պահպանվում են: Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս այս իրավիճակից, բայց, այդուհանդերձ, այդ առումով կան բավականաչափ վտանգներ և մտահոգություններ: Ավելին, ձեր նման բազմանդամ ընտանիքների համար ամբողջ երկրով մեկ ճանապարհորդությունը, նույնիսկ հանուն նման հանդիսավոր իրադարձության՝ չարդարացված ռիսկ է»,- ասել է Պուտինը ծնողական փառքի շքանշանով պարգևատրված ընտանիքների հետ հանդիպմանը:
Շնորհավորելով ընտանիքներին տոնի (Երեխաների պաշտպանության միջազգային օրվա) և պարգևների առթիվ՝ Պուտինն ասել է. «Հոգ տարեք ձեր, ձեր երեխաների, ձեր սիրելիների մասին»:
Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: