Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգևատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով:
«Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար պարգևատրել Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հաստատության նախագահին, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է փաստաթղթում: