ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ:
Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Համաձայն նոր օրինագծի՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտողներին սպառնում է տուգանք՝ 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի, կամ մասնագիտական իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկում:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մնալու անհրաժեշտությունը խորհրդատվական բնույթ է կրում, և դրա համար պատժամիջոց է կիրառվում միայն այն դեպքում, եթե այդ խախտումը հանգեցնում է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակման:
Աղբյուրը՝ Ռիա Նովոստի։