fbpx
Կրթություն

ՌԴ-ում ապրող հայ երեխաները պետք է մայրենին սովորելու հնարավորություն ուեննան․ Ալեքսեյ Սանդիկով

Ռուսաստանում ապրող հայկական ընտանիքների երեխաները պետք է դպրոցներում մայրենին սովորելու հնարավորություն ունենան։ Այս մասին ՀՀ խորհրդարանում, սեպտեմբերի 23-ի մամոլւի համատեղ ասուլիսում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ ներկայացնելով հայ պատգամավորների աշխատանքային գործուղման և ՌԴ Պետդումայում հանդիպումների արդյունքները։

Նշենք, որ մի քանի տարի Հայաստանի կրթության նախարարությունը ռուսական կողմի հետ քննարկում էր հայերենի ուսուցման հնարավորությունը ՌԴ-ում հայերի հոծ բնակության վայրերում, ներառյալ ավանդական վայրերը, ինչպիսին են Ռոստովի մարզը և Կրասնոդարի երկրամասը։

«Այդ հարցը Ռուսաստանի հայերի համար կարևորագույններից է։ Մենք այն քննարկել ենք և կշարունակենք քննարկել շատ շուտով, երբ Ռոստովի մարզում կնշվի Ղրիմից Դոնում հայերի վերաբնակման 240-ամյակը։ Մենք, բնականաբար, կմասնակցենք այդ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենանք Ռոստովի մարզի ղեկավարության հետ, որտեղ էլ կքննարկենք այդ հարցը»,-ասել է Սանդիկովը։

Այս հարցում աջակցություն, մեկ այլ պատգամավորի՝ հայկական պատվիրակության ղեկավար Միքայել Մելքումյանի խոսքով՝ ցուցաբերում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին, որն ընտրվել է Ռոստովի մարզից։ Ավելին, Վոդոլացկին, ինչպես նշեց Մելքումյանը, Դոնի կազակական շարժման ղեկավարներից է, ինչն էլ ավելի է ամրապնդում բարեկամական կապը հայ համայնքի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ