Սպորտ

Ռեալը կնվազեցնի աշխատավարձերը համաճարակի պատճառով

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ աշխարհում տիրող պանդեմիայի պատճառով ակումբում աշխատավարձերը կնվազեն։

Աշխատավարձի նվազումը կարող է լինել 10-20%-ով։  Նվազումը կախված է ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածի ճակատագրից: Նշենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Աշխատավարձերի նվազեցմանը համաձայնել են  ակումբի ղեկավարությունը, բոլոր ֆուտբոլիստները, ինչպես նաև  «Արքայական ակումբի» բասկետբոլիստները։

Հիշեցնենք, որ Այս պահին Պրիմերայում 27 տուր է խաղացվել: Պրիմերայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ վաստակելով 58 միավորով: «Ռեալը» երկրորդ տեղում է և կատալոնացիներին զիջում է 2 միավորով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ