fbpx
Սպորտ

Ռեալի հայկական ֆան ակումբը ստացել է պաշտոնականի կարգավիճակ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Մոտ երկու տարի տևած բարդ և դժվարին գործընթացն ավարտված է՝ Մադրիդի «Ռեալի» հայկական ֆան ակումբը սույն թվականի հոկտեմբերի 24-ին ստացավ պաշտոնականի կարգավիճակ։ Հայաստանը դարձավ 84-րդ երկիրը, որն ունեցավ Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ֆան ակումբ։ Այսուհետ մեզ բոլորիս հայտնի «Մադրիդի Ռեալի Հայակական ֆան ակումբը»՝ RealMadrid.am, Մադրիդյան երկրպագուների ընտանիքում հանդես կգա որպես «Պենյա Մադրիդիստա Արմենիա»:

Պաշտոնական ֆան ակումբի կարգավիճակ ստանալու վերաբերյալ մանրամասների վերաբերյալ խոսել է «Մադրիդիստա Արմենիա» ֆան ակումբի համահիմնադիր և նախագահ Ռոբերտ Մարկոսյանը.

«Գործընթացը բավական բարդ էր։ Մոտ երկու տարի տևեց մինչև բոլոր փաստաթղթեր իմի բերեցինք Մադրիդի հետ միասին։ Ամեն շաբաթ նամակագրական կապի մեջ էինք ֆան ակումբների բաժնի հետ և վերջապես հոկտեմբերի 24-ին ստացանք բաղձալի նամակը, որից հետո ևս մի քանի փաստաթուղթ ստոագրվեց և այլևս Հայաստանյան ֆան ակումբը ևս դարձավ պաշտոնական։

Հիմնադրվելով 2006 թվականին՝ լինելով առաջին ֆան ակումբներից մեկը Հայաստանում, մենք մշտապես արել ենք քայլեր որպեսզի զարգացնենք ֆանատական կուլտուրան Հայաստանում։ Թեև այս տարիների ընթացքում չենք ունեցել պաշտոնականի կարգավիճակ, սակայն կարողացել ենք ցանկության և հնարավորությունների պարագայում մասնակցել նաև Մադրիդի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների։ Այժմ նման միջոցառումների մասնակցությունն էլ ավելի հեշտ կլինի Հայ Մադրիդիստների համար: Մեծ ընտանիքի լիարժեք անդամը դառնալու համար պաշտոնական կարգավիճակ ստանալը շատ կարևոր էր:

Շուտով կիրականացնենք նաև անդամագրության գործընթաց, որը ֆան ակումբի անդամներին բավական հետաքրքիր հնարավորություններ կտա թե՛ հայաստանյան իրադարձություններին մասնակցելու առումով, թե՛ միջազգային։

Կցանկանամ ասել նաև, որ այս պահին միջազգային ֆան ակումբի քարտ ստանալու համար Մադրիդի Ռեալի կողմից հայտարարվել է զեղչ և ցանկացողները կարող են միանակ ակումբին այս տարվա համար (օրացույցային տարի․ խմբ) վճարելով ընդամենը 10 եվրո, 35-ի փոխարեն (այս հղմամբ կարող եք տեսնել պայմանները․ խմբ):

Շատ շուտով Հայ Մադրիդիստների համար ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում՝ թարմացվելու է մեր realmadrid.am կայքը, որն արդեն մոտ 7-8 տարի է կարելի է ասել անփոփոխ դիզայնով ծառայում է Մադրիդի հետևորդներին։ Կունենանք գերժամանակից, արագ ու հարմարավետ կայք: Այս բարդ գործընթացը ղեկավարում է ֆան ակումբի համահիմնադիր Հարություն Իսպիրյանը և վստահեցնում եմ, որ հայաստանում լավագույն ֆուտբոլային կայքն ենք ունենալու՝ շատ շուտով:

Կցանկանայի խոսել նաև մեր ֆեյսբուքյան էջի մասին, որը մի քանի ամիս առաջ արգելափակվեց։ Մինչ օրս չենք կարողանում վերակագնել մեր նախկին էջը սակայն ունենք Մադրիդիստների համար երկու այլընտրանք մեր ֆեյսբուքյան խմբի և երկու էջերի տեսքով՝ ինչպես նախկինում RealMadrid.am և Madrdista Armenia:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլոր Մադրիդիստներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, մասնավորապես ֆան ակումբի համահիմնադիրներին, ովքեր հավատում և սպասում էին այս գործընթացի բաղձալի հանգուցալուծմանը», – ասել է Ռոբերտ Մարկոսյանը:

«Peña Madridista Armenia» Մադրիդի Ռեալի Հայաստանյան պաշտոնական ֆան ակումբի հետ կապված հարցերով կարող եք գրել. armeniamadridista@gmail.com հասցեյով կամ մեր ֆեյսբուքյան էջերին:

Հ.Գ. Ֆան ակումբը հատուկ շնորհակալություն է հայտնում ֆան ակումբի անդամ Արմինե Այվազյանին` Մադրիդի հետ նամակագրության մշտական և անխափան ապահովման համար:

Աղբյուր՝ RealMadrid.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ