fbpx
Սպորտ

Ռեալի կիսապաշտպանը կարող է բաց թողնել ՉԼ-ի եզրափակիչը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին ձախ ոտքի վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայությունների կողմից մեր խաղացող Չուամենիի նկատմամբ այսօր անցկացված թեստերից հետո նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի սթրեսային վնասվածք»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Ըստ The Athletic-ի՝ Չուամենին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալու 20 տոկոս շանս ունի: L’Equipe-ը հայտնում է, որ 24-ամյա խաղացողը երկար ժամանակ խաղում է ոտնաթաթի ցավերով։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բավարիային» ընդհանուր 4։3 հաշվով։ Եզրափակչում Անչելոտիի գլխավորած թիմը կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»։

Վճռորոշ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Չուամենին այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ