«Ռեալ» Մադրիդի երիտասարդ պաշտպան Վիկտոր Չուստը վարձավճարով տեղափոխվել է իսպանական մեկ այլ ակումբ՝ «Կադիս»։
Այս մասին տեղեկանում ենք վերջինիս պաշտոնական կայքից։
Նշվում է, որ «Կադիսը» մեկ տարով է վարձակալել 21-ամյա Չուստին։
Հիշեցնենք, որ «Կադիսում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը։