Սպորտ
11:26 13/01/2020

Ռեալն ու Բարսան հավասարվեցին նվաճած տիտղոսների քանակով

Իսպանիայի սուպերգավաթի հաղթանակը «Ռեալ»-ի պատմության 91-րդ տիտղոսն է: Ինչպես արդեն հայտնել ենք «արքայական» ակումբը 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ատլետիկո»-ին։

«Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթը նվաճում է պատմության մեջ արդեն 11-րդ անգամ։ Բացի դրանից՝ «արքայական» ակումբը 33 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 19 անգամ նվաճել է երկրի գավաթը, 13 անգամ նվաճել Չեմպիոնների լիգան, 7 անգամ հաղթել է ակումբային աշխարհի առաջնությունը, 4 եվրոպական սուպերգավաթներ, ՈւԵՖԱ-ի 2 գավաթներ, մեկ անգամ Էվա Դուարտեի գավաթը և մեկ անգամ Իսպանիայի լիգայի գավաթը։

Նույնքան տիտղոս ունի նաև «Բարսելոնան»: Կատալոնացիները 26 հաղթանակ ունեն Իսպանիայի առաջնությունում, 30-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում և 5-ը՝ Չեմպիոնների լիգայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ