Սպորտ

Ռեալը պարտվեց դիմակայության առաջին խաղում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:3 հաշվով առավելության հասավ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ:

Խաղասկզբում տանտերերը մեծ առավելություն ստացան: 2-րդ րոպեին Դե Բրույնեն բացեց հաշիվը, իսկ 9 րոպե անց Գաբիրես Ժեզուսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Մինչև ընդմիջման գնալը մադրիդյան թիմը կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման: Երկրորդ խաղակեսի սկզբում Ֆիլ Ֆոդենը հաշիվը դարձրեց 3:1: Երկու րոպե անց հյուրերը հետ բերեցին մեկ գնդակի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Վինիսիուսը 74-րդ րոպեին Բերնանդու Սիլվան ֆանտաստիկ հարվածով գրավեց իսպանական թիմի դարպասը: 8 րոպե անց Բենզեման հստակ իրացնելով 11 մետրանոցը հաշիվը դարձրեց 4:3:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ