Մադրիդի «Ռեալը» մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների գնման ծախսերի թիվը հասցրել է 303 միլիոն եվրոյի, դրանով իսկ սահմանելով նոր ռեկորդ։
Նշենք, որ «Ռեալը» ամառային տրանսֆերի ընթացքում ձեռք է բերել Էդեն Ազարին (100 միլիոն եվրո), Լուկա Յովիչին (60 միլիոն եվրո), Էդեր Միլիտանին (50 միլիոն եվրո), Ֆերլան Մենդիին (48 միլիոն եվրո) և Ռոդրիգուին (45 միլիոն եվրո)։
Հավելենք, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում համար, ոչ պաշտոնական տվյալներով, Արքայական ակումբը պատրաստ է վճարել 150 միլիոն Եվրո։ Եթե այս տրանսֆերը տեղի ունենա, ապա «Ռեալը» կսահմանի արդեն նոր ռեկորդ՝ ամբողջ մրցաշրջանի տրանսֆերային ծախսերի առումով։ Նշված ռեկորդն այժմ պատկանում է «Բարսելոնային» (374,5 միլիոն եվրո)։