Սպորտ

Ռեալը վստահում է Կիլիան Մբապեին, բայց ոչ նրա շրջապատին. El Chiringuito

Մադրիդի «Ռեալը» վստահում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, բայց ոչ նրա շրջապատին, հայտնում է El Chiringuito TV-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Լրագրող Խոսեպ Պեդրեոլի տվյալներին հղում անելով՝ աղբյուրը հայտնում է, որ մադրիդյան ակումբը մտավախություն ունի, որ ՊՍԺ-ի հարձակվողի մտերիմները կարող են ենթարկվել փարիզյան ակումբի կատարյան սեփականատերերի ազդեցությանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու նոր ծրագիր է մշակել և շուտով կսկսի այն իրականացնել։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ֆրանսիացի հարձակվողը կարող է նախնական համաձայնության գալ ցանկացած այլ ակումբի հետ, որպեսզի գալիք ամառ նրանց միանա ազատ խաղացողի կարգավիճակով։

Նմանատիպ հնարավորություն է ստեղծվել 25-ամյա ֆուտբոլիստի համար այն պատճառով, որ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը լրանում է վեց ամսից։Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ .

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ