Իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան» անհանգստություն են հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի՝ պարբերաբար կրկնվող վնասվածքներով։
Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ Հալանդն այս մրցաշրջանում արդեն 14 հանդիպում է բաց թողել՝ 3 անգամ մկանային վնասվածք ստանալու հետևանքով։
Աղբյուրից հայտնում են, որ անհանգստության պատճառը ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածությունն է։ «Բարսան» դիտարկում է Հալանդի տրանսֆերը գնելու հնարավորությունը, իսկ «Ռեալը» կմտնի հարձակվողի տրանսֆերի համար պայքարի մեջ, եթե չստացվի ձեռք բերել Կիլիան Մբապեի տրանսֆերը։