«Սպուտնիկ Արմենիան»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ։ Մինչ Հայաստան ժամանելը Ռիքերն այցելել է Վրաստան, այնուհետև՝ Ադրբեջան։