fbpx
Քաղաքականություն

Մեկի թիկունքում ժողովուրդն է, մյուսի ձեռքում՝ զենքը

Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Աշտարակ քաղաքում հայտարարեց, որ ընդունում է «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի դուելի առաջարկը։

Երկրորդ նախագահը, ում ձեռքը վարժված է զենքի միջոցով հարցեր լուծելուն, դեռ չի համակերպվել այն փաստին, որ զենքի միջոցով խնդիրները լուծելու ժամանակները անցել են։ Ուղիղ եթերում բոլոր քաղաքական հարցերը բանավեճի միջոցով լուծելու առաջարկի մերժվելուց հետո, Նիկոլ Փաշինյանը վստահ հայտարարեց, որ պատրաստ է անգամ դուելի։

«Դու քո ուզած ցանկացած զենքով, ես՝ առանց զենքի, բաց ձեռքերով, իմ խոսքով, իմ սրտով, իմ մտքով և ժողովրդի աջակցությամբ քեզ կոչնչացնեմ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդել է ներկաների բուռն արձագանքը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ասածի հիմքում ժողովրդի վստահությունն է, ինչի մասին ագնամ չէր կարող մտածել Ռոբերտ Քոչարյանը, ում ղեկավարություն օրոք ամեն բան արվել է սեփական ժողովրդին ստրկացնելու և ժողովրդի ձայնը անտեսելու համար։

Զենք օգտագործելը՝ որպես փակուղուց ելք օգտագործող նախագահին, Նիկոլ Փաշինյանը հակադարձում է՝ ինչ զենքով էլ գա, խոսքով կոչնչացնի։

Իսկ ժողովուրդն էլ ապացուցել է, որ ցանկացած զենքի դեմ կարող է դուրս գալ բաց ձեռքերով, ազատության ձգտումով ու ապագայի հանդեպ հույսով, և անպայման կհաղթի։

Նախորդ իշխանությունները դեռևս չեն համակերպվում այն փաստի հետ, որ ժողովրդավարական երկրում քաղաքական հարցերը լուծվում են թափանցիկ ընտրություններով և ժողովրդական ազատ քվեով։

Քաղաքական երկու հակառակ բևեռների տարբերությունը ցայտուն կերպով երևում է․ մեկի թիկունքում ժողովուրդն է, մյուսի ձեռքում՝ զենքը։

Շողիկ Կակոյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ