Ռոբերտ Քոչարյանի Facebook-յան էջը գրառում է կատարել: Նրանք հայտնում են, որ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:
«ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/presidentrobertkocharyan/posts/571680046823703