Հաստատվել է, որ Ռոդրիգո Գոեսը չի լինելու «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» կազմում «Կորուխոյի» դեմ խաղում, որը կկայանա այսօր:
«Սան Սեբաստիան դե լոս Ռեյեսի» դեմ կայացած խաղում ստացած կարմիր քարտի պատճառով Ռոդրիգոն բաց էր թողել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը:
Նա իրավունք ուներ մասնակցելու «Կաստիլյայի» վերջին խաղին, բայց Ռաուլը նրան չընդգրկեց թիմի հայտացուցակում։
Զինեդին Զիդանը 19-ամյա ֆուտբոլիստին կարող է ընդգրկել «Բետիսի» հետ խաղի հայտացուցակում, որի մասին կհայտարարվի այսօր:
Ավաղ նախանշանները հուշում են, որ Ռոդրիգոն դուրս կմնա նաև Զիդանի ծրագրերից:
Այս մասին հաղորդվում է marca իսպանական սպորտային օրաթերթի կայքում։