Հռոմեական «Ռոման» Իտալիայի Ա Սերիայի 2-րդ տուրում 4-0 ջախջախեց «Սալերնիտանային»։
Առաջին տուրում նույնպես «Ռոման» հաղթել էր ու 2 տուրերի արդյունքում արդեն իսկ հեղինակել է 7 գնդակ։
Սա պատմական ցուցանիշի կրկնություն է։ Շուրջ 50 տարի էր, ինչ «Ռոմային» չէր հաջողվել առաջին 2 տուրերում առնվազն 7 գնդակ խփել։
Նշենք, որ երեկ հայազգի Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։