fbpx
Սպորտ

Եվրոպա Լիգա․ Ռոման 1/4-րդ եզրափակչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ կայացան Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները։ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» հյուրընկալվել էր Դոնեցկի «Շախտյորին»։

Առաջին խաղում տանը 3-0 հաղթանակից հետո իտալական ակումբը այս հանդիպմանը մոտեցել էր համեմատաբար հանգիստ և կրկին խնդիրներ չունեցավ։

Հանդիպման հաշվիը բացվեց 48-րդ րոպեին․ գոլ հեղինակեց Բորխա Մայորալը։ Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստ Ժունիոր Մոյարեսը 59-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց վերջին խոսքը կրկին «Ռոմայինն» էր․ Մայորալը դուբլի շնորհիվ առաջ մղեց հռոմեացիներին 72-րդ րոպեին։ Հանդիպումն այսպես էլ ավարտվեց։

Երկու խաղերի արդյունքում «Ռոման» «Շախտյորին» հաղթեց ընդհանուր 5-1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ։

Նշենք, որ Մխիթարյանը բաց թողեց այս հանդիպումի, քանի որ վնասվածք էր ստացել օրերս։

https://www.youtube.com/watch?v=0UUPzC45tpM

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ