fbpx
Սպորտ

Ռոնալդուի, Սալահի և մյուսների քանդակների հետ համեմատ ՝ Իբրահիմովիչի արձանը հոյակապ է ստացվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Քանդակների ստեղծման կարևոր գործառույթներից է ականավոր մարդկանց դերի քարոզումը։ Քանդակները հիմնականում դրվում է բաց տարածության մեջ և հասարակական վայրերում: Ֆուտբոլի պատմության լեգենդներին նվիրված քանդակներ են ստեղծվում, երբեմն ստացվում է այնպես, որ այդ քանդակի պատվիրատուն անձամբ տվյալ ֆուտբոլիստն է լինում։

Ձեզ ենք ներկայացնում մի շարք անհաջող քանդակներ, որոնց նայելիս հազիվ կկարողանաք զսպել ծիծաղը։

Վերջերս Շվեդիայում բացվեց Զլատան Իբրահիմովիչի արձանը։ Արձանին նմանվելու համար «Լոս Անջելես Գելեքսի»-ի աստղը պետք է հատուկ դիետայի հետևի, որ «գեր» չերևա արձանի կողքին։

Վերջերս Եգիպտոսում բացված այս արձանը հավակնում էր դառնալ Մուհամեդ Սալահի ապրանքանշանը։ Միգուցե քանդակը նման հաջողություն գրանցեր, եթե քանդակագործը մի փոքր մտահոգված լիներ Սալահը իրական «չափերով»։

Դիեգո Մարադոնան Աշխարհի Գավաթը ձեռքին երբեք ավելի լավ չի տեսք չի ուենցել, քան այս քանդակի մեջ, որտեղ գավաթը ավելի մեծ է, քան նրա գլուխը։ Այս քանդակը հանդիսավոր կերպով բացվեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքի ակումբներից մեկում։

 

Ասում են ՝ Ֆուտբոլի արքա Պելեին այս արձանը տեսնելուց հետո երկար ժամանակ է պետք եկել,  ուշքի գալու համար։

Հավանաբար այս շարքի ամենահայտնի արձանը՝ Մադեյրա օդանավակայանում տեղադրված Կրիշտիանու Ռոնալդուի քանդակն է։ Արձանը հետագայում վերացվեց ՝ մեծ բավականություն պատճառելով պորտուգալացի աստղին։

Հավերժական բանավեճ կա այն հարցի շուրջ, թե ՝ով է լավագույն ֆուտբոլիստը՝ Ռոնալդոն  թե՞ Մեսսին։ Այդ հարցի պատասխանը դժվար թե երբևէ գտնվի, իսկ այս լուսանկարից հետո միանշանակ պարզ կդառնա, թե որն է աշխարհի ամենավատ արձանը։

 

Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևորություն ունեցող արձանը՝  Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյինն է։ Դժվար է հավատալ, բայց դա իրոք նա է։ 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ