El Confidencial-ի ձեռքով հրապարակվում և ամբողջ մամուլով շարունակում են տարածվել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի գաղտնի ձայնագրությունները։
Դրանցից հերթականում Պերեսը վիրավորում է Կրիշտիանու Ռոնալդուին և Ժոզե Մոուրինյոյին։
Պերեսը Ռոնալդուի մասին ասում է, որ իսկական հիմար է ու հիվանդ։ Նա նշում է, որ ֆուտբոլիստը նորմալ մարդ չէ։
Անդրադառնալով Մոուրինյոյին, Պերեսն ասում է, որ պորտուգալացի մարզիչը ոչնչություն է։ Հետո նշում է, որ Ռոնալդուի ու Մոուրինյոյի եսասիրությունը սարսափելի է ու, որ նրանց պահվածքն աշխարհում ոչ ոք չի սիրում։