Թուրինի դատախազությունը նախատեսում է հարցաքննել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում»։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, իտալական ակումբի հետ պորտուգալացու համագործակցության ֆինանսական կողմը, կեղծ ֆինանսական հաշվետվությունների գործի հետաքննության կարևոր մասն է:
Հեռախոսազրույցներում «Յուվենտուսի» ղեկավարները նշել են «փաստաթուղթ, որը տեսականորեն չպետք է գոյություն ունենա»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող էր լրացուցիչ վճարումներ ստանալ «Յուվենտուսից» լոքդաունի ժամանակ։