fbpx
Սպորտ

Ռոնալդուն կիսվել է դեռահասության ժամանակ կատարված զվարճալի պատմությամբ

Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր դեռահասության տարիներից մի պատմությամբ։ Ռոնալդուն ասել է, երբ 15 տարեկան էր խաղընկերներից մեկին ասել է, որ ինքը մի օր լավագույնն է լինելու աշխարհում, իսկ  ընկերները ծիծաղել են ասածի վրա։

«Երբ 15 տարեկան էի, մարզումներից մեկի ընթացքում խաղընկերներիս ասացի, որ մի օր լավագույնն եմ լինելու աշխարհում։ Նրանք ծիծաղացին ասածիս վրա։
Այդ ժամանակ ես անգամ «Սպորտինգի» առաջին թիմում չէի խաղում, բայց ես ունեի այդ հավատը ու անկեղծորեն հավատում էի դրան»,- պատմել է Ռոնալդուն։

Նշենք, որ  Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։

Աղբյուրը՝ TPT Global․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ