Մայիսի 5-ին Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել էր Թուրին։ 14-օրյա ինքնամեկուսացումից հետո 35-ամյա պորտուգալացին Ռոնալդուն վաղը կվերսկսի մարզումները թիմի հետ։
Նշենք, որ Ա սերիայի վերադարձը նախատեսվում էր հունիսի 13-ին, սակայն երկրի կառավարությունը սպորտային միջոցառումների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 14-ը։

