«Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ապագայի վերաբերյալ խուրհուրդ է տվել թիմակից Պաուլո Դիբալային։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Դիբալան WhatsApp-ի խմբում Ռոնալդուից խորհուրդ է հարցրել՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հետ կապված։ Ռոնալդուն հավանության է արժանացրել ֆուտբոլիստի տեղափոխությունը ու ընդգծել, որ վերջին արդեն շատ տիտղոսներ է նվաճել «Յուվենտուսի» հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրինյան և անգլիական ակումբները պատրաստվում են ֆուտբոլիստներով փոխանակվել․ Դիբալայի դիմաց «Մանչեսթերը» պետք է տրամադրեր Ռոմելու Լուկակուին։

