fbpx
Աշխարհ

Ռումբի հնարավոր առկայության պատճառով ռուսական ինքնաթիռը Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել

Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը: Վայրէջքի պատճառը ռումբի մասին տեղեկություններն են, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Բաքվի Հեյդար Ալիև միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ A321 ինքնաթիռը Բահրեյնից մեկնում էր Մոսկվա: Առաջին օդաչուի մոտ կասկածներ են առաջացել, որ ինքնաթիռում ռումբ կա: Օդաչուն օդանավում գտնվող 225 ուղևորներին և անձնակազմի անդամներին տարհանելու որոշում է կայացրել: Մամուլի ծառայությունը նաև հաղորդել է, որ օդանավակայանի բոլոր փրկարարական ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 13:56-ին:

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը հաղորդել է, որ օդանավի ստուգման արդյունքում որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ