Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը Մերձմոսկովյան շրջանում այսօր վթարային վայրէջք է կատարել՝ հայտնվելով եգիպտացորենի դաշտում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես հայտնում է աղբյուրը, ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուններ են հայտնվել, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել է վթարային վայրէջք կատարել Ռիբինսկոյե գյուղի մերձակայքում։
Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ: Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:
Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ տուժել է 10 մարդ, որոնց մեջ եղել է 3 երեխա։ Նրանք հիմնականում քերծվածքներ և կապտուկներ են ստացել։
Իր հերթին, Росавиация-ն հայտնել է, որ տուժածներից չորսին հոսպիտալացրել են։
https://www.youtube.com/watch?v=s1VaUxbCj8Q