fbpx
Հասարակություն

Ռուսական կողմը ոչ ուղիղ կերպով պայքար է մղում ՀՀ օրինակարգ իշխանությունների դեմ․ Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը ընդգծել է՝ արդեն փաստ է, որ ռուսական կողմը ոչ ուղիղ կերպով պայքար է մղում ՀՀ օրինակարգ իշխանությունների դեմ:

«Սա նշանակում է, որ այս պայքարում ամենաանհրաժեշտ բանը նրանցից մեկ քայլ առաջ մտածելն է: Հիմա, որպեսզի մենք հասկանանք , թե այդ ոչ ուղիղ պայքարի ընթացքում հարվածները որտեղից կարող են գալ, ապա պետք է դիտարկենք , թե այս պահի դրությաբ հայկական մասով ազդեցության ի՞նչ ռեսուրսներ ունի պաշտոնական Մոսկվան:
Առաջինն ու հիմնականը արցախյան հիմնահարցն է, որի մասին բաց տեսքտով խոսեց Լավրովը: Պաշտոնական Երևանը ԱԳՆ մակարդակով պատասխանեց նրանց, իհարկե պատասխանը տեղի՜ն էր, բայց բնական է, որ նրանք շարունակելու են այդ գերզգայուն կոնֆլիկտը մշատպես պահել իրենց արսենալում, պարզապես այս հարցում կան որոշակի հանգամանքեր` օրինակ աշխարհաքաղաքական մյուս խաղացողների առկայությունը, որը որոշակիորեն կարող է զսպել ռուս- ադրեջանական տանդեմի ագրեսիվ նկրտումները, և այս փուլում դեռևս այդ զսպվածություն կա:
Երկրորդ կարևորագույն լծակը, որ գտնվում է ռուսների ձեռքում, դա նրանց հայաստանյան բիզնես կապիտալն է: Ռուսական ընկերությունները, որոնց նշանակությունը Հայաստանում առաջին հերթին քաղաքական է , հետո նոր տնտեսական, չի՜ կարող չբանեցվել իր ամբողջ թափով: Իզուր չեն տարբեր քաղաքական գրչակների ու խառնակիչերի բերանով օրեր շարունակ խոսում հնարավոր սոցիալական բունտերի մասին, ինչը հենց այնպես չի արվում: Սա տիպիկ բոլշևիկյան մոտեցում է, որի միջոցով հանրային լայն զանգվածների գիտակցությունը տանում են անժխտելի սոցիալական խնդիրներից եկող զգացմունքային հարթություն, որտեղ մարդը դառնում է անզուսպ ու անկառավարելի: Սա նշանակում է, որ շատ հնարավոր է ռուսական ընկերություններում սկսվեն գործադուլներ, ինչ- որ լղոզված պահանջներով, որի նպատակը բնական է քաղաքական է լինելու:
Հարգելի իշխանություններ ջան, ես չեմ պնդում, որ այս ամենը հարյուր տոկոսով կիրականացվի, բայց որ պետք է պատրաստ լինել նման սցենարների, դա միանշանակ է: Դուք պետք է այս պահի դրությամբ ամեն մանրուք հաշվի առնեք, չտրվեք պահի ազդեցությունից ծնվող էմոցիաներին, լինեք սթափ, հնարավոր անհրաժեշտը ձեռքբերող ու պաշտպանող»,- ասված է հրապարակախոսի գրառման մեջ։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2992310487530003

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ