Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ

Ամենադիտվածներ

Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ համագործակցությունը ինքնաթիռների ու ուղղաթիռների մատակարարման հարցում՝ աջակցելով թուրքական կողմին։ Այս ամսին օգոստոսի 19-ին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Դենիս Գիզունովը Ստամբուլում միջազգային IDEF-2021 պաշտպանական ցուցահանդեսին։

«Ավելին, մենք պատրաստ ենք ավելի լայն երկխոսության։ Իհարկե, Су-35 հանդիսանում է պոտենցիալ արտադրանք Թուրքիայում առաջմղման համար, սակայն թուրքական կողմը մինչև վերջ չի որոշել, որ ինքնաթիռը կապի համագործակցության ծրագրին։ Բայց մենք պատրաստ ենք համագործակցության նման զարգացման։ Ամեն դեպքում ոչ միայն ՀՕՊ միջոցների, այլև ինքնաթիռների ու ուղղաթիռների առաջմղումը մեզ համար լրացուցիչ է թուրքական ուղղության համար»,- ասել է Գիզունովը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է C-400 զենիթահրթիռային համակարգերից զատ Թուրքիային վաճառել նաեւ նրանց պաշտպանությունն ապահովող տեխնիկա։

 

Ամենաթարմ