fbpx
Քաղաքականություն

Հուլիսի 30-ին Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 98 քաղաքացի

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը:

«Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 30-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ։

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։

Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/embassyru.am/posts/3498640833513262

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ