«Լևադա» կենտրոնի հարցումների համաձայն՝ Ռուսաստանցիների գրեթե կեսը (41 տոկոսը) արդարացնում է Խաչատուրյան քույրերի արարքը, որոնք անցյալ տարի սպանել էին տարիներ շարունակ իրենց ֆիզիկական և սեռական բռնության ենթարկած հորը: Այս մասին հաորդում է RBK-ն:
Նշվում է, որ հարցվածների շրջանում Խաչատուրյան քույրերին արդարացնողների տոկոսն ավելի բարձր է եղել կանանց շրջանում՝ 47 տոկոս՝ տղամարդկանց 41 տոկոսի համեմատ:
Հարցվածների մոտ 30 տոկոսը չի արդարացնում քույրերի արարքը: Եվս 30 տոկոսը չի կողմնորոշվել պատասխանի հարցում: Սոցիոլոգ Կայինա Պիպիայի կարծիքով՝ կանայք ավելի շատ են աջակցում քույրերին, քանի որ ավելի հաճախ են բախվում բռնության խնդրին:
Հարցումը նպատակ է ունեցել պարզելու նաև ընտանեկան բռնության վերաբերյալ ռուսաստանցիների պատկերացումները: Հարցվածների մեծամանությունը համաձայնել է, որ այդ սահմանումը համապատասխանում է «ֆիզիկական ծանր հարված հասցնելուն» (ոտքով հարվածներ), «բռնություն առանց ֆիզիկական ծանր վնասին», ինչպես նաև ամուսնու կամ զուգընկերոջ կամքին հակառակ սեռական ակտին:
Հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ կանանց մոտ ընտանեկան բռնության մասին պատկերացումներն ավելի լայն են:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018 թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը` Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանները, կալանավորվել են:
Նշվում է, որ սպանվածը՝ Միխայիլ Խաչատուրյանը, տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն: