Ինչ խնդիրների է բախվել Զիդանը «Ռեալ» վերադառնալուց հետո

Ամենադիտվածներ

Ինչ խնդիրների է բախվել Զիդանը «Ռեալ» վերադառնալուց հետո

Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալ» վերադառնալուց հետո մի շարք խնդիրների է բախվել: Այս մասին գրում է իսպանական AS պարբերականը:

Ըստ պարբերականի լրագրողների՝ ներկայում ֆրանսիացի մասնագետը չունի այն ազդեցությունը թիմում, որն ուներ իր վերադարձի պահին:

Պարբերականի կարծիքով պատճառներից մեկն այն է, որ վերադարձից հետո անցկացրած 14 խաղում մադրիդյան ակումբը հաղթել է 6-ում, 4 անգամ ոչ-ոքին է խաղացել ու գրանցել նույնքան պարտություն:

Թիմը լքել են Ռեգիլոնը, Սեբալյոսն ու Լյորենտեն, խաղացողներ, ովքեր հիանալի տպավորություն են թողնում իրենց նոր ակումբներում:

Նավասի հեռանալը. նշվում է, որ վերջին շրջանում կոստառիկացին դարձել էր երկրպագուների սիրելին, ու ընթացքում Տիբո Կուրտուային նախապատվություն տալը դուր չի եկել նրանց: Այն դեպքում, որ բելգիացին աչքի է ընկնում անվստահ խաղով:

Պատճառներից մեկն էլ «Ատլետիկոյից» կրած պարտությունն է՝ 3:7 հաշվով, և այդ «սև բիծ» նույնպես կասկածի տակ է դրել լեգենդար ֆրանսիացու աշխատանքը:

Տարբեր խաղային սխեմաները նույնպես կարող են պատճառ լինել դրա. մի բան, որը հավանության չի արժանացել ո՛չ ակումբի ղեկավարության, ո՛չ մադրիդիստների մոտ:

Ամենաթարմ