Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում մի տեսանյութով է կիսվել և կից գրառում կատարել։ Տեսանյութում Կլետնյանսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցի բժիշկ Վլադիմիր Պերլուխինը հայտնում է, որ հացադուլ է հայտատատել և օգնություն է խնդրում։
Բժիշկը պատմում է, որ իրեն և բուժաշխատողին փակել են հիվանդանոցում, որովհետև շփվել են վարակված հիվանդի հետ։ Հիմա նրանք մնացել են առանց ջրի և սննդի։ Նրանց թեստերը բացասական են, բայց նրանց չեն թողնում, որովհետև «աղմուկ են բարձրացրել»։
Տեսանյութին կից Նավալնին գրել է, թե ի՞նչ է տեղի ունենում ընդհանրապես։
Что происходит вообще? https://t.co/tivCo4tsbk
— Alexey Navalny (@navalny) April 26, 2020