Ըստ ոչ պաշտոնական հաշվարկների՝ Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների քանակությամբ առաջատարը Ռուսաստանի թիմն է:
Ռուսաստանի թիմն այս պահին ունի ընդհանուր առմամբ 81 մեդալ, որոնցից՝ 33 ոսկե, 16՝ արծաթե և 32՝ բրոնզե: Երկրորդ տեղում Բելառուսի թիմն է՝ 59 մեդալով` 21 ոսկե, 14 արծաթե, 24 բրոնզե: Եվ եռյակը եզրափակում է Իտալիան: Վերջինս ունի 27 մեդալ` 10 ոսկե, 9 արծաթե, 8 բրոնզե:
Հայաստանի հավաքականը 27-րդն տեղում է: Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: