fbpx
Աշխարհ

Ուկրաինական կայքերի վրա DDoS հարձակումների հետ Ռուսաստանը կապ չունի․ Պեսկով

Ուկրաինայից այսօր հայտարարել են, որ DDoS հարձակումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության, զինված ուժերի, պետական ​​Privatbank-ի և Oschadbank-ի կայքերի վրա։

Խոսակցություններ էին շրջանառվում, որ դրանց հեղինակը Ռուսաստանն է։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է այդ խոսակցությունները, նշելով, որ Ռուսաստանը կապ չունի նշված կիբերհարձակումների հետ։

Պեսկովի խոսքով՝ Ուկրաինան ամեն ինչում մեղադրում է Ռուսաստանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ