Վենեսուելա է հասել Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության առաջին բաժինը, որը պարունակում է 7.5 տոննա դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ: Այս մասին հայտնում է RT-ն:
Ռուսաստանի դեսպան Պավել Զայեմսկին ընդգծել է, որ այն ուղարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահսկողությամբ:
Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն աջակցել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձին, հետո հայտարարել այնտեղ հումանիտար օգնություն ուղարկելու մտադրության մասին, սակայն Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը թույլ չի տվել անել դա:
