Այսօր՝ մարտի 1-ին, ռուսական ԶՈւ-ն գնդակոծել է Ուկրաինայի Խարկով քաղաքը, որի հետևանքով կան ավերածություններ, զոհեր ու տուժածներ։
Այս մասին գրում է ուկրաինական UNIAN գործակալությունը։
Նշվում է, որ հրթիռակոծվել է քաղաքում գտնվող մարզային վարչակազմի շենքը, որը գտնվում է Եվրոպայի ամենամեծ հրապարակներից մեկում։
Ըստ աղբյուրի՝ հրթիռակոծության հետևանքով տուժել են նաև մի շարք այլ ենթակառուցվածնքերից։
Հաղորդվում է նաև 6 տուժածի մասին, որոնցից մեկը՝ երեխա։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակի մասով դեռևս չկան կոնկրետ տվյալներ։

