Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի հարցերից մեկը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումների հնարավորություն տալուն։ Սահմանվում է, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ներկրել մինչև 2018 թվականի վերջը գնված ու մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստան բերված մեքենաները։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց հարցը ներկայացնող ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին ևս մեկ անգամ ընդգծել, որ աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքն այլևս չի հետաձգվելու, և որ սա վերջին հետաձգումն է լինելու։
Արշակյանը համաձայնեց և նշեց, որ այս հետաձգումը իրականացվում է Հայաստանի սահմանին կուտակված մեքենաների հարցը լուծելու համար։