Սա իմ առաջին մասնակցությունն է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

Երևանում ապրիլի 30-ի առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մանակցում էին Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բացման խոսքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ սա իր առաջին մասնակցությունն է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

«Դա ինձ համար մեծ պատիվ է, և ես մեծ հաճույքով կկատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները», – ասաց վարչապետը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նիստի օրակարգը, որում ներառված է 13 հարց:

«Ընդհանուր առմամբ, ներկայացնելու ենք կատարած աշխատանքները, նաև ձեր հաստատմանն ենք ներկայացնելու միության զարգացման որոշ հարցեր: Առաջարկում եմ քննարկել արդյունաբերական կոոպերացիաների գործունեության մասին առաջին թվային նախագիծը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ինչին Նիկոլ Փաշինյանը հակադարձել է, թե առաջարկում է այդ հարցը քննարկել լայն կազմով, քանի որ դա, փաստացի, ԵԱՏՄ շրջանակում այդ առումով առաջին գործնական քայլն է:

Ամենաթարմ