Սա մեծ հիասթափություն էր, ես չարացած եմ․ Ջան

Հրապարակող՝

Վերսկսվել են Թումանյանից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Ամենադիտվածներ

«Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանը չի ընգրկվել ակումբի Չեմպիոնների Լիգայի հայտացուցակում, որը զայրացրել է ֆուտբոլիստին:

«Ես չեմ կարող բացատրություն տալ դրան: Ինձ զանգահարեց մարզիչ Մաուրցիո Սարին: Մեր խոսակցությունն անգամ 60 վայրկյան էլ չձգվեց: Սա մեծ հիասթափություն է: Ես պետք է խաղամ Չեմպիոնների լիգայում:

Ես շոկի մեջ եմ ու չարացած:

Ես ու իմ խորհրդականը շփվել ենք այլ ակումբների հետ: Խոսելով «Յուվենտուսի» հետ՝ ես որոշեցի մնալ: Ինձ համար պայմաններից մեկը ՉԼ-ում խաղալն էր:

Եթե ավելի շուտ իմանայի, չէի մնա: Հիմա հետևություններ կանեմ ու կխոսեմ ակումբի և գործակալիս հետ», – Ջանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Ամենաթարմ